Մահվան ելքով վրաերթ Վանաձորում
05.01.2023 10:46
ՃՏ պատահարներ
Հունվարի 4-ին, ժամը 18.25-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցում վրաերթի է ենթարկել 75-ամյա Ռուբեն Հովհաննիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ժամը 23.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: