Մահվան ելքով վրաերթ Քուչակ գյուղում
05.12.2022 10:41
ՃՏ պատահարներ
![Մահվան ելքով վրաերթ Քուչակ գյուղում Մահվան ելքով վրաերթ Քուչակ գյուղում](/timthumb?src=/resources/police/img/news/big/1670222881-6114.jpeg&q=75&w=780&wm=1)
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.05-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա Օլգա Ասատրյանին, որը մահացել է: Մեքենան այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե պատին. 59-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: