Վրաերթի ենթարկված 3-ամյա երեխան մահացել է
07.08.2019 14:01
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 6-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում երեխայի են վրաերթի ենթարկել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աստղաձոր գյուղում վրաերթի է ենթարկել 3-ամյա Ալլա Վարդանյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: