Վրաերթ Գլաձորում. 80-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
07.09.2018 10:22
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 22.35-ի սահմաններում, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղեգնաձոր քաղաքի Գլաձոր համայնքում վրաերթի է ենթարկել 80-ամյա Սիրուշ Մարկոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.45-ի սահմաններում, վիրահատության ժամանակ 80-ամյա կինը մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: