Վրաերթի ենթարկված 66-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
10.10.2023 11:20
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 6-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Գյուլբենկյան և Հովսեփ Էմինի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 66-ամյա Էմմա Ղուկասյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Հոկտեմբերի 9-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: