Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է
11.03.2023 11:53
ՃՏ պատահարներ

Մարտի 9-ին, ժամը 20.20-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայում վրաերթի է ենթարկել 64-ամյա Արմեն Հովհաննիսյանին, ինչից հետո նրան կրկնակի վրաերթի է ենթարկել «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը: Արմեն Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: