Վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է
11.10.2023 11:01
ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 10-ին, ժամը 02.26-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 5,3-րդ կմ հատվածում՝ Չկալովկա բնակավայրի մոտ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անհայտ անձի, որը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: