Վրաերթի ենթարկված կանայք մահացել են
14.02.2020 11:57
ՃՏ պատահարներ
Փետրվարի 13-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ստեփանավան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով ճամփեզրին կանգնած 60-ամյա Էմմա Ասուլյանն և 61-ամյա Ազգանուշ Մելիքյանը վրաերթի են ենթարկվել: «Մերսեդեսն» այնուհետև բախվել է ճամփեզրին կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի: Վրաերթի ենթարկված կանայք մահացել են:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: