Վրաերթից օրեր անց 82-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
15.01.2022 13:17
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի տղամարդու։ Վրաերթի հետևանքով տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 23.40-ին, 82-ամյա Հենրիկ Ղահրամանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: