Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
15.12.2016 18:22
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 16-ին, Երևանի Տ. Պետրոսյան փողոցում գտնվող սուպերմարկետի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 57-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր դիմել հիվանդանոց:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 13.10-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 39-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է իր վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: