1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ԼՐԱՑՎԱԾ. 16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները հայտնաբերել են

20.07.2022 11:05 ՃՏ պատահարներ
ԼՐԱՑՎԱԾ. 16-ամյա աղջկան վրաերթի ենթարկած վարորդին ոստիկանները հայտնաբերել են

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Ալվարդ Արզումանյանին վրաերթի էր ենթարկել Երևան քաղաքի Սարի թաղի 44-ամյա  մի բնակիչ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների հետ, 44-ամյա տղամարդը հուլիսի 19-ին, ժամը 20.00-ին, Երևան քաղաքի Սարի թաղի փողոցներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

Վրաերթի ենթարկված 16-ամյա աղջիկը մահացել է

16.07.2022 10:52

Հուլիսի 16-ին, ժամը 05.45-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտ դիակ կա: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Վեդիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.00-ի սահմաններում Երասխ-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին՝ Ոսկետափ գյուղի հատվածում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա Ալվարդ Արզումանյանին, որը մահացել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ անհայտ ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: