Վրաերթ Երևան-Երասխ ճանապարհին. 71-ամյա տղամարդը մահացել է
17.02.2018 11:12
ՃՏ պատահարներ
Փետրվարի 16-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Յաշա Բուրչիյանին, որը շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելիս ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: