Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է
17.03.2023 15:14
ՃՏ պատահարներ

Մարտի 14-ին, ժամը 16.10-ին, «Տոյոտա» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի և նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 83-ամյա Երժանիկ Գևորկովային, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Մարտի 14-ին, ժամը 00.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: