Վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
18.03.2023 11:21
ՃՏ պատահարներ

Մարտի 9-ին, ժամը 10.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհի 23-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 83-ամյա Ալբերտ Սարկիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Մարտի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Ալբերտ Սարկիսյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: