Վրաերթի ենթարկված 2 քաղաքացուց մեկը մահացել է
18.09.2023 11:25
ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 23.35-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների. Հայկ Հարությունյանը (մյուս տվյալները պարզվում են) տեղում մահացել է, իսկ 15-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: