Երեք քաղաքացիներին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Հունիսի 20-ին, ժամը 19.41-ի սահմաններում, «Սևան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ M-4 ճանապարհից՝ Սևանի թերակղզու հատվածից, շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել վրաերթի ենթարկված երեք քաղաքացիների: Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են, որ ժամը 19.20-ի սահմաններում Սևանի թերակղզու տարածքում անհայտ անձը անհայտ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված քաղաքացիներին և դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վրաերթը «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով կատարել է Սևան քաղաքի բնակիչ 21-ամյա երիտասարդը: Նա Սևան քաղաքի Նաիրյան փողոցում հայտնաբերվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: