Վրաերթի ենթարկված 81-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
22.02.2023 10:16
ՃՏ պատահարներ

Փետրվարի 20-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Փետրվարի 21-ին, ժամը 04.40-ին, վրաերթի ենթարկված 81-ամյա Սերգեյ Փաշայանը հիվանդանոցում մահացել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: