59-ամյա կինը վրաերթից 2 օր անց մահացավ
22.05.2018 11:57
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք` մայիսի 20-ին, ժամը 21.00-ին, «Տոյոտա», «Նիսան» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները Երևանի Ագաթանգեղոսի և Մ. Խորենացու փողոցների խաչմերուկում վրաերթի էին ենթարկել 10-ամյա տղայի և 59-ամյա կնոջ, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Մայիսի 21-ին, ժամը 19.00-ին, հիվանդանոց տեղափոխված կինը` 1959 թ. ծնված Անահիտ Մանուկյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: