Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոց գիտակցության չգալով մահացել է
24.10.2016 10:53
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 5-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 1 շենքի դիմաց 1989 թ. ծնված Գեղամ Հ.-ն «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Զեմֆիրա Առաքելյանին, որը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 19-ին, Զեմֆիրա Առաքելյանը հիվանդանոց գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: