Վրաերթի ենթարկված տղամարդը օրեր անց մահացավ
26.08.2019 16:24
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 20-ին, ժամը 16.40-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 52-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին, ժամը 16.00-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը՝ 1967 թ. ծնված Աղասի Գալստյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: