ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

10-ամյա աղջկան վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

26.09.2016 16:54 ՃՏ պատահարներ

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 13.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա աղջիկ և հայտնել, որ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 6 դպրոցի անցումների մոտ անհայտ ավտոմեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, կայարանամերձ հրապարակից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արամ Հ.-ն: Նա խոստովանել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 13.40-ին, Ս. Դավթի փողոցում իր վարած «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայով ինքն է վրաերթի ենթարկել երեխային:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: