Վրաերթ Նոր-Գեղի-Արգել ճանապարհին. 49-ամյա տղամարդ է մահացել
27.11.2018 10:59
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նոր-Գեղի-Արգել ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 49-ամյա Գարիկ Հովասափյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 27-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Գարիկ Հովասափյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: