Վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է
29.07.2021 11:01
ՃՏ պատահարներ
Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոց բուժօգնության տեղափոխված 7-ամյա տղայի ծնողը հայտնել էր, որ նա Երևանի Երզնկյան փողոցի իրենց տան մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի է ենթարկվել:
Հուլիսի 28-ին պարզվել է, որ երեխային վրաերթի էր ենթարկել «Տոյոտա» ավտոմեքենայի 40-ամյա վարորդը, որը հայտնաբերվել է։
Քննությունը շարունակվում է։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: