Վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 3-ին, ժամը 20.05-ին, Երևանի Պարոնյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 63-ամյա Մկրտիչ Գասպարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 29-ին Մկրտիչ Գասպարյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: