Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
16.03.2015 17:21
ՃՏ պատահարներ
Մարտի 15-ին, ժամը 06.30-ին, Երևանի Արգիշտիի փողոցի բակերից մեկի ճանապարհին անհայտ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որից հետո՝ բախվել ճամփեզրին կայանված «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկված երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:
Մարտի 15-ին, ժամը 20.10-ին, Երևան քաղաքի քննչական վարչություն է ներկայացել 26-ամյա երիտասարդ և հայտնել, որ նշված վրաերթը կատարել է ինքը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: