Վրաերթ՝ անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից
20.12.2012 12:40
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից Ճանապարհային ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 35-ամյա մի տղամարդ՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է դեկտեմբերի 15-ին, ժամը 18.00-ին, Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի ավտոկանգառում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: