ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթեր Երևանում

01.11.2014 13:09 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 12.30-ին, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 15 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1995 թ. ծնված Գայանե Մ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.30-ին, անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Շուշանիկ Ե.-ին, որը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 12 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: