ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթի ենթարկված տղամարդը մահացավ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին

27.06.2013 12:40 ՃՏ պատահարներ

Հունիսի 25-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արմավիր գյուղում վրաերթի էր ենթարկել 1949 թ. ծնված Խաչիկ Սողոմոնյանին: Վարորդը նույն ավտոմեքենայով տուժողին տեղափոխել էր հիվանդանոց:
Հունիսի 26-ի գիշերը, ժամը 03.30-ին, Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Խաչիկ Սողոմոնյանը, մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերելու համար մինչ հիվանդանոց հասնելը, ճանապարհին մահացել է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: