1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վրաերթի փաստը ոստիկաններից թաքցնել չհաջողվեց

20.10.2014 15:49 ՃՏ պատահարներ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.35-ին, իսկ ապա նաև ժամը 20.25-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ էին ստացվել, որ բուժօգնության են դիմել գլխի վնասվածքով՝ 1987 թ. ծնված Լյուբա Ճ.-ն և գոտկատեղի վնասվածքով` 1984 թ. ծնված Խանում Թ.-ն: Նրանք հայտնել էին, որ «Լամբադա» կամրջի մոտ վայր են ընկել:
Մեկնած օպերատիվ խմբին Խանում Թ.-ն և Լյուբա Ճ.-ն բացատրություն էին տվել, որ Կոմիտասի պողողոտայի 60/2 հասցեում գործող սուպերմարկետի դիմաց, անցումով անցնելու ժամանակ, վերջինիս գլուխը պտտվել է, նա կորցրել է հավասարակշությունը, վայր ընկել և գլուխը հարվածել ճանապարհի կողային քարի ելուստին, ինչից վայր է ընկել նաև Խանում Թ.-ն և ստացել գոտկային հատվածի քերծվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, 1984 թ. ծնված Արթուր Խ.-ն Կոմիտասի պողոտայի թիվ 60/2 հասցեի մոտ «Ֆոլքսվագեն Գոլֆ-3» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Խանում Թ.-ին և Լյուբա Ճ.-ին:
Բաժին հրավիրված Արթուր Խ.-ն հրաժարվել է բացատրություն տալ և ավտոմեքենան զննության ներկայացնել:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: