Վրաերթի ենթարկված 86-ամյա տղամարդը մահացել է

Հուլիսի 31-ին, ժամը 21.45-ին, Երևանի Խորենացու փողոցում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 86-ամյա Հենրիկ Հովհաննիսյանին, որը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: