Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է
09.10.2023 11:16
ՃՏ պատահարներ

Օգոստոսի 29-ին, ժամը 20.10-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Արմավիր ճանապարհի 22-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել 73-ամյա Քալստան Բաղումյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հոկտեմբերի 2-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: