Վրաերթի ենթարկված 67-ամյա հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
18.11.2023 16:26
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 17-ին, ժամը 15.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհին՝ Արտաշատ քաղաքի հատվածում, վրաերթի է ենթարկել 67-ամյա Մանազար Միքայելյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: