Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը մահացել է
25.05.2023 11:18
ՃՏ պատահարներ

Մայիսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Տերյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Կարեն Մուսախանյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: