Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
27.12.2017 16:31
ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.20-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Շիրակի խճուղու թիվ 38 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 17.20-ին, վրաերթի ենթարկված կինը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: