Վրաերթի ենթարկված վարորդը մահացել է
05.09.2023 11:00
ՃՏ պատահարներ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 20.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Լադա-21121» մակնիշի ավտոմեքենային, ապա «Մերսեդեսի» վարորդը վրաերթի է ենթարկել «Լադայի» 30-ամյա վարորդին, որը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: