Վրաերթից օրեր անց 85-ամյա տղամարդը մահացավ
13.01.2018 12:16
ՃՏ պատահարներ
Հունվարի 3-ին, ժամը 12.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան և Խաղաղ-Դոնի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1933 թ. ծնված Այգիր Ալավերդյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Հունվարի 12-ին Ա. Ալավերդյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: