ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում

Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Աշտարակում

Ոստիկանության ՔՈԳՎ և Աշտարակի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 26-ին Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 35-ամյա Գիորգի Շ.-ն: Նա Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության, սպանության փորձի և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու, պատրաստելու, իրացնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: