Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Վրաստանի գործերով ժամանակավոր հավատարմատարին
Հոկտեմբերի 29-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի գործերով ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեին։
Ոստիկանության պետը բարձր գնահատեց երկու երկրների իրավապահ կառույցների շուրջ 30-ամյա սերտ համագործակցությունը։ Նա մատնանշեց համագործակցության շրջանակներում արված որոշ աշխատանքներ, որոնք ուղղված են եղել հանցավորության դեմ պայքարին։
Իրակլի Կվանչախաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես կարևորեց երկու երկրների բարեկամական հարաբերությունները։
Խոսվեց Հայաստանի ոստիկանության բարեփոխումների մասին, ներկայացվեցին դրանց ընթացքի վերաբերյալ մանրամասներ։
Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների համագործակցության ընդլայնմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։