Հայ ոստիկանները հայտնաբերեցին Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողին
03.10.2018 12:41
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-ԱՊՀ» միջպետական օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 2-ին, ժամը 13.00-ին, Բաբայան փողոցի թիվ 2/10 հասցեի մոտից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1971 թ. ծնված Ռեվազ Գ.-ն, որը 2010թ. դեկտեմբերի 8-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասի (խարդախությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: