Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում
19.04.2019 10:48
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2019» համալիր-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ապրիլի 18-ին, ժամը 13.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 41-ամյա Գոչա Միկելաձեն, որը 2008թ. հուլիսի 1-ից հետախուզվում էր Վրաստանի Սենակիի ՆԳԲ կողմից Վրաստանի քրեական օրենսգրքի 388-հոդվածի 4-րդ մասի /դասալքություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: