ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաստանի հետախուզվող քաղաքացին Կիևից տեղափոխվեց Երևան

Հուլիսի 29-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Կիև-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի 33-ամյա Անրի Ա.-ն, որը փետրվարի 13-ից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (կողոպուտը) 1-ին մասի և 324 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: