Վրարեթի ենթարկված 45-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
03.09.2019 12:04
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Նոել Թամազյանը և հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Կոմիտասի պողոտայում ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում 45-ամյա տղամարդուն վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Ժամը 10.20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Նոել Թամազյանը մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: