Վրարեթի ենթարկված 38-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
03.05.2019 10:58
ՃՏ պատահարներ
Մայիսի 2-ին, ժամը 11.40-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գր.Լուսավորչի և Զաքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա Գարեգին Նալբանդյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մայիսի 2-ին, ժամը 13.40-ին, «Նիսան»-ի 25-ամյա վարորդը բուժօգնության է դիմել հիվանդանոց: Մայիսի 3-ին, ժամը 02.00-ին, Գարեգին Նալբանդյանը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: