Վրաերթի ենթարկված պատանին հիվանդանոցի ճանապարհին մահացել է
26.03.2019 10:54
ՃՏ պատահարներ
Մարտի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 68-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 15-ամյա Արմեն Ժամկոչյանին, որը նշված մեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: