ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաերթ կատարած ավտոմեքենաների վարորդները դիմել են փախուստի

01.06.2015 12:01 ՃՏ պատահարներ

Մայիսի 30-ին, ժամը 13.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 8 Դ/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթ կատարած վարորդի անձը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Մայիսի 30-ին, ժամը 16.20-ին, Երևանի պետական բժշկական համալսարանի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 45-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը` հեռացել:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: