Տղամարդու վերնաշապիկի գրպանից գումար գողացողը հայտնաբերվեց
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 25 հասցեի մոտից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին:
Պարզվել է, որ նա թիվ 41 երթուղու միկրոավտոբուսի սրահում 1950 թ. ծնված Սուրեն Պ.-ի վերնաշապիկի գրպանից գողացել է գումար:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: