1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թունավորումներ

27.02.2017 11:33 Թունավորում

Փետրվարի 26-ին, ժամը 6.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1965 թ. ծնված Աշխեն Ս.-ն, 1985 թ. ծնված Նելլի Հ.-ն, 1996 թ. ծնված Լուիզա Ն.-ն և 1990 թ. ծնված Արթուր Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 4-ի սահմաններում, թունավորվել են իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջեռուցման կաթսայից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է հետաքննություն:

***
Փետրվարի 26-ին, ժամը 21.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Տարոն 2 թաղամասի բնակարաններից մեկից շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել 1981 թ. ծնված Գայանե Ե.-ին, 2003 թ. ծնված Քրիստինե Բ.-ին, 2005 թ. ծնված Արսինե Բ.-ին և 2009 թ. ծնված Ալեքս Ս.-ին:
Մեկնած օպերատիվ խմբին Գայանե Ե.-ն բացատրություն է տվել, որ թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իր տատի բնակարանում, լոգարանից գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է հետաքննություն:

***
Փետրվարի 26-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2004 թ. ծնված Արմեն Ա.-ն, 2010 թ. ծնված Արամե Ա.-ն և 2011 թ. ծնված Ալլա Ա.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, իրենց բնակարանի հյուրասենյակում տեղադրված գազի վառարանից առաջացած շմոլ գազի արտահոսքից:
Կատարվում է հետաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: