ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրացան և 20 փամփուշտ՝ «Միցուբիշի Պաջերո»-ից

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի զենք և ռազմամթերք պահելու կասկածանքով, Հրազդանի կիրճի ռեստորանային համալիրներից մեկի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Գարիկ Պ.-ին` իր վարած «Մերսեդես E-280» մակնիշի ավտոմեքենայով, 1995 թ. ծնված Մարտին Պ.-ին` իր վարած «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով, 1998 թ. ծնված Անդրանիկ Պ.-ին, 1984 թ. ծնված Հովսեփ Մ.-ին և 1991 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին:
Մարտին Պ.-ի «Միցուբիշի Պաջերո»-ից հայտնաբերվել է «ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի մեկփողանի, ակոսափող հրացան և 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: