Գորիսում հրդեհի հետևանքով այրվել է «Նիվա» ավտոմեքենա, վնասվածքներ է ստացել 35-ամյա երիտասարդ
Փետրվարի 17-ին ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժնում գրություն է ստացվել, որ փետրվարի 16-ին, ժամը 13.15-ի սահմաններում Արտուշ Հ.-ին պատկանող տան հարակից ավտոտեխսպասարկման կետում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է ավտոտեխսպասարկման կետում կայանված, Նորիկ Ղ.-ին պատկանող «Նիվա» ավտոմեքենան, իսկ Արտուշ Հ.-ի որդին` 1982 թ. ծնված Վիգեն Հ.-ն, ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշանակվել են ապրանքագիտական, հրդեհատեխնիկական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: