Ուղևորը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է
19.08.2016 13:43
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել էր ճանապարհի աջ եզրին կայանված «Տատրա» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդը և 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 18-ին, ժամը 9.30-ին, հիվանդանոց տեղափոխված ուղևորներից մեկը՝ 1988 թ. ծնված Ռաֆիկ Քոռօղլյանը, հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: